Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ և անպտղությամբ՝ հոնադոտրոպ հորմոնների նկատմամբ ձվարանների զգայունության բացակայության հետ կապված: Ռեզիստենտ ձվարանների համախտանիշի ժամանակ ձվարանները մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ զննումով փոփոխված չեն:

Որո՞նք են համախտանիշի առաջացման պատճառները:

Առաջացման պատճառները կարող են լինել ժառանգական, աուտոիմուն գործոնները:  Այս խնդիրը հաճախ  առաջանում է այն կանանց մոտ, որոնք կյանքի ընթացքում ունեցել են համաճարակային պարօտիտ (խոզուկ):

Ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս:

Ախտանշաններն են՝

   

  • դաշտանային ցիկլի խանգարումներ (սկզբնական շրջանում դիտվում են ուշացումներ, այնուհետև ցիկլն ընդհանրապես դադարում է),
  • երկրորդային ամենորեա,
  • անպտղություն (տվյալ դեպքում ձվազատման բացակայության պատճառով հղիությունը դառնում է անհնարին):

Ռեզիստենտ ձվարանների համախտանիշին բնորոշ չեն կլիմաքսի ժամանակ արտահայտվող քրտնարտադրությունը, ջերմահորդանքը, քնի խանգարումները:

Ինչպե՞ս ախտորոշել ռեզիստենտ ձվարանները:

Կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, որի ժամանակ գրանցվում է բարակ լորձաթաղանթ (հիպոպլազիա): Հորմոնալ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում է ֆոլիկուլախթանիչ և լյուտեինացնող հորմոնների նորմայից բարձր ցուցանիշներ, իսկ էսթրոգենները և պրոգեստերոնը՝ նորմայից ցածր:

Ինչպե՞ս բուժել:

Բուժումն իրականացվում է հորմոնային փոխարինող թերապիայով, որը ձվարանների դիսֆունկցիան կարգավորելու հիմնական ուղղությունն է:

Ամբողջովին վերականգնել ձվազատումը և լիարժեք կարգավորել դաշտանային ցիկլը չի հաջողվում, քանի որ տվյալ խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Այդ պատճառով ամուսնական զույգին առաջարկվում է արտամարմնային բեղմնավորում` դոնորական ձվաբջիջների օգտագործմամբ:

«Մարգարյան ծննդատանը» ՄՄԱՊԳՀԿ  շուրջ 20 տարի է, ինչ ռեզիստենտ ձվարանների համախտանիշի առկայության դեպքում դոնորական ձվաբջիջների օգտագործմամբ իրականացնում է արտամարմնային բեղմնավորում:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ